Երանի անտեղի չլռեիր. Անդրե
Advertisement 1000 x 90

Երանի անտեղի չլռեիր. Անդրե

Երեկ մամուլում հայտնվեց տեղեկություն, որ երգիչ Անդրեն և նրա կինը՝ Անի Օհանյանն ամուսանլուծվել են։ Դրանից մեկ օր անց դեռ նրանք հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ։

Փոխարենն Անդրեն Ինսթագրամի սթորի բաժնում հրապարակումներ է անում։ ԱՄՆ-ում անցկացված մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Արցախի արժանի զավակ» մրցանակին։

«Շատ թանկ ու պարտավորեցնող մրցանակ է, անչափ շնորհակալ եմ, հուզմունքս այնքան շատ է, որ երախտագիտությանս խոսքերը չեն հերիքում»,-նշել է նա։

Նա նաև նոր reel է հրապարակել «Իմ հայելին» երգի խոսքերի ներքո.

«Իմ հոգու թելերը քեզ համար
Մի մեղեդի, բայց երանի
Նվագել իմանայիր դու
Ու անտեղի չլռեիր…»: