Հնդկաստանում կինն ամուսնուն դատի է տվել կատվի նկատմամբ ավելի հոգատար լինելու համար
Advertisement 1000 x 90

Հնդկաստանում կինն ամուսնուն դատի է տվել կատվի նկատմամբ ավելի հոգատար լինելու համար

Հնդկաստանի Բենգալուրու քաղաքում կինը դիմել է դատարան՝ բողոք ներկայացնելով ամուսնու դեմ, որին մեղադրել է իրենց կատվի նկատմամբ ավելի հոգատար և ուշադիր լինելու համար: Այս մասին գրում է Oddity Central-ը:

Կինը, որն ամուսնուն մեղադրել է դաժան վարքի համար, բողոքել է, որ ամուսինն ավելի շատ ուշադրություն է դարձնում իրենց ընտանի կատվին, քան իրեն: Դատավոր Մ. Նագապրասաննան նկատել է, որ այս պարագայում դաժանության կամ ոտնձգության կոնկրետ փաստեր չկան:

Կինը պնդել է, որ ամեն անգամ, երբ ամուսնու հետ փորձում է քննարկել այդ թեման, նրանք սկսում են վիճել, ու ամուսինը վիրավորում է իրեն: Կինը նաև բողոքել է այն բանից, որ կատուն մի քանի անգամ հարձակվել և ճանկռել է իրեն, իսկ ամուսինը ոչինչ չի արել դրա դեմ։

Անսովոր միջնորդությունը լսելուց հետո դատարանը դադարեցրել է ամուսնու դեմ հետաքննությունը և նախատել կնոջը նման անլուրջ բողոքի համար՝ հավելելով, որ հենց այս կարգի միջնորդություններն են խանգարում հնդկական արդարադատության համակարգի աշխատանքին:



Նման նյութեր