Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին հայ արտիստներ՝ Հայաստանից և ԱՄՆ-ից։
Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև երգիչ Անդրեն, ով ելույթ ունեցավ և ստացավ մրցանակ։
StarNews-ի աչքից չէր վրիպել այն, որ Անդրեի կողքին չէր կինը՝ երգչուհի Անի Օհանյանը։
Հարկ է նշել, որ մինչ այդ հանրային և ոչ այդքան բոլոր միջոցառումների ժամանակ Անին ամուսնու կողքին էր լինում»։
Սա էլ բավական չէ` Անին նաև իր սոցիալական էջերից հեռացրել է Անդրեի հետ ունեցած բոլոր լուսանկարները, և զույգը դադարել է հետևել իրար ինստագրամում։
Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զույգը խնդիրներ ունի և հնարավոր է, որ բաժանման որոշում է կայացրել»։