Աշխարհի ամենահարուստ մարդը նշել է իր նիհարելու գաղտնիքը
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենահարուստ մարդը նշել է իր նիհարելու գաղտնիքը

Նիհարած Իլոն Մասկը խոստովանել է, որ ընդունում է Mounjaro քաշն իջեցնելու համար։

Աշխարհի ամենահարուստ մարդը այս մասին հայտնել է սոցցանցերում՝ հրապարակելով իր լուսանկարը Սանտա Կլաուսի հանդերձով եւ ծածանվող սպիտակ մորուքով։

Մասկն իրեն անվանել է «Ozempic Santa»։ «Տեխնիկապես դա Mounjaro-ն է, բայց այն այդպես չի հնչում»,- բացատրել է նա։

53-ամյա Մասկը նշել է, որ նախընտրում է Mounjaro-ն, որովհետեւ Ozempic-ի «մեծ չափաբաժինների» ընդունումը ստիպում է նրան «բաց թողնել» եւ զկռտալ, ինչպես Բարնին Սիմփսոններից»։ «Mounjaro-ն, թերեւս, ավելի քիչ կողմնակի ազդեցություններ ունի եւ ավելի արդյունավետ է»,- ասել է նա։

Մասկը վաղուց է կողմ արտահայտվում GLP-1 ինհիբիտորների լայն օգտագործմանը ճարպակալման դեմ պայքարելու համար։