Պաղպաղակի նկատմամբ սերը կնոջը դարձրել է միլիոնատեր
Advertisement 1000 x 90

Պաղպաղակի նկատմամբ սերը կնոջը դարձրել է միլիոնատեր

ԱՄՆ Կենտուկի նահանգի բնակչուհին պաղպաղակի հանդեպ իր սիրո շնորհիվ շահել է մեկ միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Lenta.ru-ն:

Կինը պատմել է, որ շատ է ցանկացել Dairy Queen սրճարանում ուտել Blizzard պաղպաղակը: Սրճարան գնալու ճանապարհին՝ կինը կանգ է առել բենզալցակայանում և 20 դոլարով վիճակախաղի տոմս գնել:

Վերադառնալով մեքենա՝ ամերիկուհին ջնջել է տոմսի պաշտպանիչ շերտը և հասկացել, որ իր սիրելի պաղպաղակի համար ճանապարհորդությունն իրեն միլիոնատեր է դարձրել։

«Ես սկսել եմ ջնջել ձախից աջ: Սկզբում ես մտածեցի. «Դե, ես հետ բերեցի իմ քսան դոլարը»: Կարծում էի, որ շահել եմ 100 դոլար, բայց հետո տեսա ստորակետը։ Իսկ հետո ես տեսա զրոները», – պատմել է նա:

Կինը պատմել է, որ այնքան է հուզվել, որ ի վերջո չի գնել պաղպաղակը։

Ամերիկուհին մտադիր է ծախսել շահած գումարը բժշկական վճարները և այլ պարտքերը մարելու համար: