Էնթոնի Հոփքինսն առաջին անգամ գիրք կթողարկի
Advertisement 1000 x 90

Էնթոնի Հոփքինսն առաջին անգամ գիրք կթողարկի

Սըր Էնթոնի Հոփքինսը առաջին անգամ գրքով կպատմի իր կյանքի մասին։ Ինչպես տեղեկացրել է PEOPLE-ը, լեգենդար դերասանը կթողարկի «հում եւ կրքոտ» հուշերն այս տարեվերջին։ «We Did OK, Kid»-ը լույս կտեսնի նոյեմբերի 4-ին, եւ երկակի Օսկարակիրը կկարդա աուդիոգիրքը։

«Ինձ դուր է գալիս, եւ ես կարծում եմ, որ ձեզ էլ դուր կգա»,- նշել է Հոփքինսը։ «Կարդացեք»։

Գիրքը կընդգրկի «Օսկարի» մրցանակակիր դերասանի «կինոյում եւ թատրոնում վաստակավոր կարիերան, դժվար մանկությունը եւ սթափություն տանող ուղին», նշվել է պաշտոնական ամփոփագրում:

Գիրքը չի շրջանցում նրա կյանքի դժվար պահերը՝ խոստանալով «խորապես անկեղծ հայացք նրա անձնական կյանքի «ցածր» պահերի» վրա։ «Նրա կախվածությունը հարվածել է առաջին ամուսնությանը, նրա հարաբերություններին միակ զավակի հետ եւ գրեթե ողջ կյանքին. այդ կախվածությունն, ի վերջո, մղել է նրան սթափության, պարտավորություն, որը նա պահել է մոտ կես դար»:

Քանի որ Հոփքինսը պատմում է «կյանքում միայնակ ընթանալու եւ տրավմա ստանալու վախից կապերից խուսափելու ցանկության մասին», նա նաեւ պայքարում է «մահվան հարցերի» հետ՝ պատրաստվելով բացել այն, ինչ նրա հայրն անվանում էր Մեծ Գաղտնիք»։