Շերը կնկարահանվի Mamma Mia-ի սիքվելում
Advertisement 1000 x 90

Շերը կնկարահանվի Mamma Mia-ի սիքվելում

Շերը նկարահանվելու է Mamma Mia սիքվելում։ Ամանդա Սեյֆրիդը E News-ին պատմել է, որ կուլտային երգչուհին կհայտնվի Mamma Mia-ում․ նրանք երկուսն էլ 2018թ. նկարահանվել են Mamma Mia: Here We Go Again-ում։

«Շերը հաստատ լինելու է ֆիլմում։ Նկատի ունեմ այն, որ ես չէի ցանկանա դա անել առանց նրա այս փուլում»,- ասել է դերասանուհին։

Նոյեմբերին Շերն ասել էր, որ MM3-ի նկարահանումները միանգամայն հնարավոր են, եւ նա կցանկանար նորից խաղալ Ռուբի Շերիդանի՝ Դոննայի (որին խաղում են Մերիլ Սթրիփը եւ Լիլի Ջեյմսը) մոր եւ Սոֆիի (Ամանդա Սեյֆրիդ) տատիկի դերը։

Ամանդան E News-ին նաեւ ասել է. «Mamma Mia 3-ը կնկարահանվի՝ կատակելով. «Դուք կտեսնեք այն կինոթատրոններում մինչեւ 2038թ.»։

Ամանդան նաեւ ցանկանում է վերադարձնել Սթրիփին՝ չնայած այն բանին,,որ նրա կերպարը մահացել է 2018թ. Mamma Mia Here We Go Again-ում։ Սթրիփը խաղացել է Դոննա Շերիդան-Քարմայքլի դերը։

Շերը նույնպես ցանկանում է վերադարձնել իր ընկերուհուն. «Ես միշտ ասում եմ. «Մերիլ, դու պետք է վերադառնաս»։