Ուշադրություն!!! Բացարձակապես չգնեք այս ձկնատեսակի միսը, այն շատ վտանգավոր է. Հարություն Մնացականյան
Advertisement 1000 x 90

Ուշադրություն!!! Բացարձակապես չգնեք այս ձկնատեսակի միսը, այն շատ վտանգավոր է. Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ կարևոր թեմայի մասին եմ ուզում խոսել, հուսով եմ մեծ տարածում կգտնի, նաև կխնդրեմ լրագրողներին էլ, որպեսզի բարձրաձայնեն այս թեման։

Ուրեմն որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը Պանգասիուս տեսակի ձուկն է, որոնց բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում և նրանց ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։

Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում, որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով (գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր, աղբ և այլն), բացի գետի աղտոտվածությանը, այս ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։

Այն մի պահ ակտիվ սկսեց ներկրվել ՀՀ և էժան գնի շնորհիվ լայն տարածում գտավ շուկաներում։ Շնորհիվ ակտիվ սրտացավ մարդկանց, այդ թվում Բաբկեն Պիպոյանի գործուն քայլերի, ՍԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ կարողացան այս ձկնատեսակի ներկրումը դադարեցնել։

Այսօր շուկայում կրկին տեսնում եմ այս ձկնատեսակը, բավականին մատչելի գնով։ Առաջարկում եմ ՍԱՏՄ-ին հնարավորինս կանխարգելել այս ձկնատեսակի ներկրումը ՀՀ, իսկ մեր հայրենակիցներին հորդորում եմ բացարձակապես չգնել այս ձկնատեսակի միսը, այն շատ վտանգավոր է։

Քանի որ 10 տարուց ավել անցել է, պատմեմ, թե ինչպես է կանխվել ներկրումը, հուսամ՝ ՍԱՏՄ-ը նույն կերպ կվարվի։

Ներկրողներին ուղղակի բանավոր հորդորել են չներկրել այն, ներկրման պարագայում կմտցնեն լաբորատոր կրկնակի փորձաքննության, որից հետո տնտեսվարող ստիպված կլինի ձկան ոչնչացման ծախսերն էլ իր վրա վերցնել։ 2014 թվականի նյութն էլ տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում»։