Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր դերասանուհի Ռոզա Դավթյանի հարսանիքն է։ Նրա ընտրյալը ռուսաստանցի գործարար է, անունը` Գուրգեն։
Համացանցում տարածված տեսանյութերից նկատում ենք, որ երիտասարդ դերասանուհուն եկեղեցու խորան ուղեկցում է հորեղբայրը` ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը։ Նշենք, որ Ռոզայի հայրը մահացել է տարիներ առաջ։







