Ամերիկյան OpenAI ընկերության ChatGPT արհեստական բանականության չաթբոտի աշխատանքում զանգվածային խափանումներ են, հայտնում է newsweek.com-ը՝ DownDetector-ին հղումով:
Օգտատերերը բողոքում են, որ ChatGPT-ն չի կարողանում կատարել հանձնարարված տարբեր առաջադրանքներ՝ պատասխանելով, որ ինչ-որ խնդիր են առաջացել: OpenAI-ը հայտնել է, որ զբաղվում է խոտանների վերացման ուղղությամբ:
ChatGPT-ն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 400 միլիոն շաբաթական ակտիվ օգտատեր:







