«Հայե՛ր, հիշե՛ք` ով եք դուք». Սոլովյովը՝ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Advertisement 1000 x 90

«Հայե՛ր, հիշե՛ք` ով եք դուք». Սոլովյովը՝ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Անբասիր համբավ ունեցող այս մարդը պաշտպանել է եկեղեցուն և դրա համար ենթարկվել ապօրինի ձերբակալման փորձի։ Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն այսպես է արձագանքել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ծավալված իրադարձություններին։

Հաղորդման ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ Կարապետյանը Հայաստանի համար ավելին է արել, քան որևէ մեկը՝ ստեղծել է հսկայական թվով աշխատատեղեր և ամենածանր պահերին միշտ օգնության է հասել Հայաստանին:

«Հայե՛ր, հիշե՛ք, թե ով եք դուք։ Քրիստոնեական ավանդույթ ունեցող մեծ ժողովուրդ: Ձեզանից խլում են վերջին բանը, որի վրա հենվում են Հայաստանի պատմությունն ու գոյությունը։ Ձեզնից փորձում են խլել ձեր եկեղեցին»,- ասել է նա։