«Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք». Լարված իրավիճակ՝ Վերին Դվինում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք». Լարված իրավիճակ՝ Վերին Դվինում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով.

«Հրատապ ահազանգ։ Հրավիրում եմ պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը։ Ինձ են դիմել ՀՀ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչներն՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։

Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատաիններ էլ կկանչենք»։

Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց։