Սիրիական բանակը Հալեպի բնակիչներին հորդորել է վերադառնալ իրենց տներ
Advertisement 1000 x 90

Սիրիական բանակը Հալեպի բնակիչներին հորդորել է վերադառնալ իրենց տներ

Սիրիայի բանակի հրամանատարությունը հորդորել է Հալեպի նահանգի բնակավայրերի բնակիչներին՝ վերադառնալ իրենց տներ:

«Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հորդորում է քաղաքացիներին՝ իրենց տներ վերադառնալ այն բանից հետո, երբ անվտանգությունն ու կայունությունը վերականվել են Հալեպի նահանգի արևելքի բազմաթիվ շրջաններում և բնակավայրերում»,- ասված է փաստաթղթում, որի կրկնօրինակն ստացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հալեպը, որը նախքան Սիրիայում քաղաքացիական հակամարտության սկսվելն ավանդաբար դիտվում էր որպես երկրի տնտեսական մայրաքաղաք, զինված ավազակախմբերի ներկայությունից ամբողջովին մաքրվել է միայն 2016 թվականի դեկտեմբերին:



Նման նյութեր