Կյանքը երբեմն մեզ փորձում է ոչ թե ցավով, այլ անհեթեթությամբ. Տաթևիկ Կարապետյան
Advertisement 1000 x 90

Կյանքը երբեմն մեզ փորձում է ոչ թե ցավով, այլ անհեթեթությամբ. Տաթևիկ Կարապետյան

Կյանքը երբեմն մեզ փորձում է ոչ թե ցավով, այլ անհեթեթությամբ. Տաթևիկ Կարապետյան՝ հոր կալանավորման մասին Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Արդեն 50 օր է, ինչ չեմ կարողանում գրկել հայրիկիս, իսկ երեխաներս՝ իրենց պապիկին: Եվ այս ամենն այն մեղադրանքի պատճառով, որի մեջ ո՛չ ճշմարտություն կա, ո՛չ պատիվ՝ միայն ուրիշի մտադրությունների ստվերը:

Կյանքը երբեմն մեզ փորձում է ոչ թե ցավով, այլ անհեթեթությամբ: Բայց հենց այդ ժամանակ է, որ հավատը դառնում է խարիսխ:

Ես հավատում եմ: Ճշմարտությունն, իհարկե, պետք է պաշտպանել: Բայց նույնիսկ առանց պաշտպանության, այն մնում է այնպես, ինչպես կա և պարզապես սպասում է իր ժամին: Եվ այն կգա»: