Շարժայում ընթացող շախմատի «Գրան Պրի» մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Պարտիան ավարտվել է 20-րդ քայլում:
Տուրի մյուս պարտիաներում նույնպես գրանցվել է խաղաղ ելք, միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային է հաջողվել հաղթել Ռիչարդ Ռապորտին:
Այս տուրից հետո միանձնյա առաջատարն է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը` 2.5 միավոր: Ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը, անգլիացի Մայքլ Ադամսը և ամերիկացի Հիկարու Նակամուրան ունեն երկուական միավոր:
armsport.am