«Փաշինյանը ռեյտինգ կորցրել և անգամ ՔՊ-ն ասում է` ես համաձայն չեմ, հավանություն չեմ տալիս քո վայրի, խելացնոր արշավին…». Օհանյան
Advertisement 1000 x 90

«Փաշինյանը ռեյտինգ կորցրել և անգամ ՔՊ-ն ասում է` ես համաձայն չեմ, հավանություն չեմ տալիս քո վայրի, խելացնոր արշավին…». Օհանյան

Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդը նույնիսկ իր սեփական կուսակցությունում բացարձակ հեղինակություն չունի` 3 տասնյակից ավելի ՔՊ-ական (38 պատվիրակ) չի քվեարկել ՔՊ առաջնորդի օգտին…իսկ դուք ասում եք` ընտրություններում ՔՊ-ն հաղթելու է…ամեն ինչ որոշված է, ամեն ինչ անիմաստ է և այլն: Սա լավ նշան է և ցույց է տալիս, որ մեր ժողովրդի մեջ (նույնիսկ ՔՊ շրջանակներում) առողջ բանականությունը չի մեռել ու ամեն ինչ այդքան վատ չէ, ինչքան իշխանության ներկայացուցիչները փորձում են ներշնչել իրենց ֆեյք-մեյքերով:

Սա նույնն է, որ դուք ձեր ընտանիքում չվայելեք բոլոր անդամների վստահությունը, ձեր ընտանիքի 5-6 անդամներից 1-2-ը բարձրաձայն չարտահայտվեն, բայց թաքուն մերժեն ձեզ, ձեր պահվածքն ու խոսքը, ձեր տեսքն ու արարքներն իրենց դուր չգան, ձեզ չսիրեն և առիթը բաց չթողնեն դա արտահայտելու համար…

Կարծում եմ, սա եկեղեցու դեմ արշավի արձագանքն է, դրա արդյունքում է Փաշինյանը ռեյտինգ կորցրել և անգամ ՔՊ-ն ասում է` ես համաձայն չեմ, հավանություն չեմ տալիս քո վայրի, խելացնոր արշավին…»։