Նոր ահազանգ. Քաղաքացուն արդեն երկու շաբաթ թույլ չեն տալիս շուրջ 400 տոննա կերոսինը ներկրել Հայաստան
Advertisement 1000 x 90

Նոր ահազանգ. Քաղաքացուն արդեն երկու շաբաթ թույլ չեն տալիս շուրջ 400 տոննա կերոսինը ներկրել Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նոր ահազանգ ներկրման խոչընդոտի մասին։

Քաղաքացուն արդեն երկու շաբաթ թույլ չեն տալիս շուրջ 400 տոննա կերոսինը ներկրել Հայաստան։

Այսօր մանրամասն զրույց ունեցա էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի հետ, ով ասաց, որ ներկրման դե յուրե խոչընդոտ չկա։

Բայց դե ֆակտո ՊԵԿ-ը թույլ չի տալիս ներկրում իրականացնել։

Թեման պատրաստվում եմ քննարկել կառավարության ներկայացուցիչների հետ։ Եզրակացություններս կներկայացնեմ հանրությանը»։