«Երկու ձեռքով երկու ոտքով կողմ եմ ՊՆ-ի սիգարետի դեմ պայքարին»
Advertisement 1000 x 90

«Երկու ձեռքով երկու ոտքով կողմ եմ ՊՆ-ի սիգարետի դեմ պայքարին»

Արշակ Զաքարյանը ֆեյբուքյան իր էջում գում է. «Երկու ձեռքով երկու ոտքով կողմ եմ ՊՆ-ի սիգարետի դեմ պայքարին: Նախ՝ այն համարում եմ ավերլորդ գումարների, ծախսերի կրճատմանն ուղղված քայլ երկրորդը մեր 18 տարեկան երեխաները «ծխող մարդ» չեն կարող համարվել, քանզի եթե ծխում էլ են, ապա 99% հենց այնտեղ է սկսում, ծխել:

Եվ վերջապես երրորդը, այդ սիգարետները դեռ ոչ մեկին չեմ տեսել ծխելուց, այսինքն՝ դրանք անպետք էին և ավելորդ ծախս!!! Ծխելը քաղծկեղ է առաջացնում, և պետական բյուջեով մեր երեխեքին այդ վտանգին արժանացնելը ինքնին մեծ սխալ է: Մյուս կողմից էլ հիմնականում տղերքը ծխում են հենց էնպես, ոչինչ չանելու պահերին, միգուցե այդ գումարները ծախսվի ավելի հետաքրքիր մի բանի վրա, որը տղերքին կզբաղեցնի ծխելու փոխարեն, դե կարդացող տղերքը տեսել եմ չեն ծխում հիմնականում, բայց սուտ կլինի կարծել, որ բոլորին կլինի համոզել, որ կարդան )))»: