Հայրս վաճառեց մեքենան՝ երազանքիս համար. Ինչպես հայուհին դարձավ ԱՄՆ-ում ամենապահանջված զարդերի դիզայները. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայրս վաճառեց մեքենան՝ երազանքիս համար. Ինչպես հայուհին դարձավ ԱՄՆ-ում ամենապահանջված զարդերի դիզայները. wnews.am

Wnews.am զրուցել է դիզայներ Մարիաննա Հարությունյանի հետ, ում հեղինակած զարդերը կրում են համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Շերը,  Շակիրան, Լեդի Գագան, Նիկի Մինաժը, Փինկը, Մադոննան, Քլոե  Քարդաշյանը, Քայլի Ջեները, Քեթի Փերին և այլոք։

Մարիաննան այժմ Marianna’s Designer Jewelry երկու խանութ ունի Լոս Անջելեսի կենտրոնում։ Բացի այդ, նրան դիմում են Disnayland-ից, «True Blood» և  «Dancing With The Stars» նախագծերից, որոնք շատ հայտնի են։

Մարիաննա, կպատմե՞ս քո մասին. որտե՞ղ ես ծնվել, ի՞նչ կրթություն ունես։

-Ծնվել եմ Երևանում։ Ծնողներս ԱՄՆ տեղափոխվեցին, երբ  երկու տարեկան էի։ Դրանից հետո երբևէ Հայաստան չեմ վերադարձել։ Ես հաճախել եմ Լոս Անջելեսի դպրոց՝ LAUSD, որից հետո քոլեջ, որտեղ սովորել եմ բիզնես մենեջմենթ։

Երբ և ինչպե՞ս սկսեցիր զարդեր ստեղծել։

– Զարդեր ստեղծելու հանդեպ սերն իմ մեջ առաջացավ հինգ տարեկանում։ Մայրս տանը  հուլունքավոր հողաթափեր էր կրում, երբ դրանք մաշվում էին և արդեն ժամանակն էր՝ դեն նետելու, վերցնում էի, պոկում հուլունքներն ու հավաքում։ Ես ցանկանում էի դրանցից վզնոցներ և ապարանջաններ պատրաստել և  նվիրել ընկերներիս։ Ծնողներս ինձ շատ են աջակցել՝ հատկապես, երբ դա դարձավ իմ կիրքը։

Հիշում եմ՝ մորս հողաթափերից պոկված հուլունքներով զարմանալի աքսեսուարներ էի պատրաստում, որոնք ծնողներս սրամիտ էին համարում, բայց չէին գիտակցում՝ ինչ ձգտումներ են հասունանում դրանց ետևում։

Շատ երեխաներ դպրոցում սկսում են ծխել, խմել կամ իրենց համար այլ հետաքրքրություններ են գտնում, բայց ես գտա իմ ուղին հուլունքների խանութում։ Այպիսով ես ուղևորվեցի հուլունքների խանութ, որի սեփականատերն ինձ ասաց, որ ապարանջան ստեղծեմ ապակե հուլունքներով։  Ես հիացած էի, ոգեշնչված։ Վերցրի զամբյուղն ու սկսեցի հավաքել այն ամենը, ինչ անհրաժեշտ էր դրա համար։ Կույր լավատեսությունը երբեմն կարող է ստվերում թողնել շատ խոչընդոտներ. ես փոխանակեցի իմ չնչին դոլարները հուլունքներով և տուն ուղևորվեցի՝ ութ րոպեում պատրաստելով առաջին ապարանջանս։ Երբ հայրս այդ երեկո տուն վերադարձավ, նա սիրահարվեց իմ ապարանջանին և խնդրեց էլի պատրաստեմ։Ես պատրաստեցի։ Մի քանի օր անց հայրս, ով վարորդ էր, ուղևորվեց Լոս Անջելեսի կենտրոն։Նա վաճառողներին ցուցադրում էր իմ պատրաստած ապարանջաններն ու հարցնում՝ կցանկանա՞ն դրանք վաճառել։Նա այս ու այն կողմ էր գնում, շատերին առաջարկում, և վերջապես գտնվեց մեկը, ով հետաքրքրվեց դրանցով։ Դա իսկական բիզնես հետաքրքրություն էր. մի պատվերը վերածվեց հարյուրավորների։  Ձեռնարկն արդեն սկսվել էր։ Սակայն հայրս, ով փորձում էր հասցնել իր աշխատանքը համատեղել իմ ձեռնարկի հետ, ռիսկի դիմեց ու վաճառեց իր բեռնատարը՝ գումար ներդնելով իմ երազանքի իրականացման մեջ։ Ես երբեք չեմ մոռանա իր այդ քայլը և միշտ շնորհակալ կլինեմ նրան դրա համար։

Դպրոցն ավարտելուց հետո ես սկսեցի աշխատել բյուրեղներով և ստեծղում էի ավելի բարդ գործեր։ Ես երկու խանութ ունեմ Լոս Անջելեսի կենտրոնում։ Շատ դիզայներներ գալիս էին իմ խանութ և  բացահայտում իմ աշխատանքը, խնդրում զարդեր պատրաստել իրենց հաճախորդների համար։

Ինչպե՞ս հաճողության հասաք։

-Շատ ջանասիրության և վճռականության շնորհիվ։ Մեծագույն հաճույք եմ ստանում՝ անելով այն, ինչ սիրում եմ։  Այնպիսի զգացողություն ունեմ, ասես կյանքում ոչ մի օր չեմ աշխատում։Բոլորին և սկսնակ դիզայներներին խորհուրդ կտամ երբեք չհանձնվել՝ անկախ դժվարություններից։

Ինչպե՞ս սկսեցիք համագործակցել աստղերի հետ։ Ո՞վ էր նրանցից առաջինը։

-Առաջին աստղը երգչուհի Փինկն էր։ Ինձ խնդրեցին իր  «u+ur hand» տեսահոլովակի համար զարդեր պատրաստել։ Ես հնարավորություն ստացա այցելել իր տուն և այնտեղ վերցնել իր չափսերը, բացի այդ հրավիրվեցի իր տեսահոլովակի նկարահանումներին։ Դա աննկարագրելի զգացողություն էր։

Երբևէ մտածե՞լ եք հայկական թեմայով հավաքածու ստեղծելու մասին։

-Արդեն ունեմ հայկական թեմայով ստեղված հավաքածու՝ հայկական դրոշի գույներով կախազարդ խաչեր, ականջողեր և այլ զարդեր։

Վերջերս Ձեր զարդերը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը կրում էին երգչուհի Բեյոնսեի պարողները։ Կպատմե՞ք այդ հավաքածուի մասին։

-Ես պատրաստել էի մետաղյա պսակներ։ Դրանք պատրաստվեցին  Բեյոնսեի ոճոբան Մարնիի հետ համագործակցության արդյունքում։ Դա զարմանահրաշ նախագիծ էր. շուրջ քսան պսակները պատրաստեցի մի քանի օրում։

Wnews.am



Նման նյութեր