Վարդան Ասատրյանը նոկաուտով հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ գլխավերևում պահելով Արցախի դրոշը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Վարդան Ասատրյանը նոկաուտով հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ գլխավերևում պահելով Արցախի դրոշը

Խառը մենամարտերի Fight Nights մրցաշարի Գրան Պրիի կիսաեզրափակիչում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող արցախցի Վարդան Ասատրյանը մենամարտել է ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի հետ:

Ասատրյանը հենց 1-ին ռաունդում կարողացավ տապալել մրցակցին՝ գրանցելով տեխնիկական նոկաուտ:

Հաղթանակից հետո Ասատրյանը ռինգ դուրս բերեց Արցախի դրոշն ու պահեց այն գլխավերևում:

«Մենք պարտվելու իրավունք չունենք: Պետք է գիտակցենք սա ու ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար»,- ասել է Ասատրյանը մենամարտից հետո: