Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աստված իմ, սա ի՞նչ է նշանակում, ո՞նց եք այսպիսի խտրականություն իրականացնում, ի՞նչ տարբերություն ապրիլյան, թե՝ 2015թ. օգոստոոսյան, ո՞նց չասես՝ կառավարության հերթական ապապետական մոտեցում, մի՛ տարբերակեք, բոլոր ուսանող զինվորները ծառայությունից հետո պետք է օգտվեն զեղչերից»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը երեկ հայտարարել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի զեղչից: Նրա խոսքով՝ նրանց համար կիրառվելու է առավելագույն զեղչի չափը:
«Զեղչը կիրառվելու է այնպես, որ ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողները գոհ լինեն»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ իր հանձնարարությամբ բուհերին արդեն 50 տոկոս և ավելի զեղչ կիրառելու մասին շրջաբերական է իջեցվել:
Նա հայտարարել է, որ որ այդ զեղչից կարող են օգտվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները՝ անկախ առաջադիմությունից: