Setmar.ru կայքը գրում է, որ ձկան յուղը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։
A և D վիտամիններ
Ձկան յուղն օգտակար է, քանի որ A և D վիտամիններ է պարունակում։ A վիտամինի շնորհիվ ձկան յուղն օգտակար է մազերի, եղունգների և մաշկի համար։ Այս վիտամինի անբավարար քանակի նշաններ են մաշկի, մազերի չորությունը, եղունգների շերտավորումը։ Վիտամին D-ն հանգստացնում է նյարդային գրգռվածությունը, մկանների ջղաձգումների հակումը, նպաստում է, որ կալցիումն ու ֆոսֆորը հասնեն բջիջներին։
Օմեգա–3
Սա ձկան յուղի ամենաարժեքավոր նյութն է։ Այս թթուները կանխարգելում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը, նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը՝ դրանով իսկ նվազեցնելով աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը, լավացնում է արյան շրջանառությունը, նվազեցնում թրոմբների առաջացման հավանականությունը, բարենպաստ ազդեցություն ունենում սրտի աշխատանքի վրա, կանխարգելում առիթմիայի զարգացումը։ Օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են դիաբետի զարգացման հավանականությունը։
Ձկան յուղն ու դիետան
Ձկան յուղն օգնում է այրել ճարպերը։ Այդ պատճառով էլ որոշ դիետոլոգներ խորհուրդ են տալիս ձկան յուղն օգտագործել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։
Ալցհեյմերի հիվանդություն
Գիտնականները հետազոտություններ են անցկացրել՝արդյոք ձկան յուղը կարո՞ղ է կանխարգելել Ալցհեյմերի հիվանդությունը։ Ըստ արդյունքների՝ ձկան յուղը նշանակալիորեն լավացնում է ուղեղի աշխատանքը։ Այդ պատճառով էլ ձկան յուղը համարվում է ծերունական տկարամտության լավագույն պրոֆիլակտիկան։
Ձկան յուղը՝ սթերսի և դեպրեսիայի դեմ
Քանի որ ձկան յուղը բարձրացնում է արյան մեջ սերոտոնինի մակարդակը, այն հրաշալիորեն օգնում է դեպրեսիայի դեմ։ Բացի այդ՝ ձկան յուղն իջեցնում է ագրեսիայի մակարդակը։
Հակացուցումներ
Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այս մթերքի բացասական կողմին։ Առաջին հերթին՝ հարկավոր է հիշել, որ ձկան յուղն ալերգեն է։ Այն հիմնականում խորհուրդ չի տրվում օգտագործել վահանաձև գեղձի պաթոլոգիաների դեպքում։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել նաև կալցիումի և վիտամին D-ն բարձր մակարդակի, երիկամների քրոնիկական անբավարարության դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը