Օրերս Անգլիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Սաթոն Յունայթեդը» խզել էր թիմի 2-րդ դարպասապահ Ուեյն Շոուի հետ պայմանագիրը:
Պատճառն այն էր, որ «Արսենալի» հետ խաղի ընթացքում գեր դարպասապահը պահեստայինների նստարանին համբուրգեր է կերել:
«Տորկի Յունայթեդի» հետ խաղի 16-րդ րոպեին «Սաթոնի» հիմնական դարպասապահ Ռոս Ուորները վնասվածք է ստացել, իսկ թիմն առայժմ չունի փոխարինող դարպասապահ:
35-ամյա պաշտպան Սայմոն Դաուներն է կանգնել դարպասում՝ խաղի ընթացքում ընդունելով 1 գոլ:
armsport.am