Մեր օրերում շատ են հիթային փոփ կատարումները, բայց հայրենասիրականն ու ազգագրականը, երբեք չեն մնացել անցյալում: Համաձայնեք` հայրենասիրական երգեր կատարելն ամենադյուրինն ու հազվագյուտն է մեր օրերում: Ներկայացնում եմ Ձեզ մեր հայ, ազգային երաժշտությունը տարբեր երկրներում ներկայացնող երգչուհի Մարինա Տեր-Մկրտչյանի ծննդյան երեկոն, որը կայացավ երեկ` TOSPIA ռեստորանում, ընկերական միջավայրում:
Ազգագրական և գուսանական երգերի հանդեպ սերը երգչուհի Մարինա Տեր-Մկրտչանի մոտ ձևավորվել է դեռ մանկուց: Մանկապատանեկան հասակում իր տաղանդը բացահայտելով Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցում` Մարինան շարունակել է մարզել ոկալը «Ոսկե Ձայներ» ստուդիայում, արվեստագիտության թեկնածու Սոնա Մակարյանի դասարանում: Երիտասարդ տարիքում հանդես գալով երգի ասպարեզում տարբեր մրցույթների շրջանակների արդյունքում` Մարինան նկարահանել է 2 տեսահալովակ, իսկ շուտով արդեն պատրաստ կլինի 3-րդը:
Հայրիկի վաղաժամ մահվան հետ չհաշտվելով` Մարինան երկար ժամանակ լուռ էր, ապա գիտակցելով, որ հայրը սիրում էր, երբ դուստրը երգում էր հայոց բանակի և հայեցի երգերը, Մարինան շարունակեց իր քայլերը երգարվեստում: Երգչուհին այժմ տարբեր առաջարկներով մեկնում է արտերկրեր, զորամասեր`ելույթ ունենալու ժողովրդական և ազգագրական տարատեսակ երգերով ամուր պահպանելով իր դիրքերը տվյալ ոլորտում, ինչպես նաև կողմ է ցանկացած լավ առաջարկի` հանդես գալ հայկական տոներին և առիթներին: Երեկ Մարինան ընկերական միջավայրում տոնում էր իր ծննդյան երեկոն, որի ընթացքում բոլոր հյուրերն ի սպառ ուրախացան և երախտիքի խոսքեր հայտնեցին Մարինային:
Ավելի մանրամասն՝ kamoblog.tv