Արոնյանի ութերորդ անընդմեջ ոչ-ոքին
Advertisement 1000 x 90

Արոնյանի ութերորդ անընդմեջ ոչ-ոքին

Շարժայում ընթացող «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլի նախավերջին` 8-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ:

Այսպիսով, Արոնյանն իր ակտիվում գրանցել է 4 միավոր` հետ մնալով առաջատարներ Մաքսիմ Վաշյե-Լագրավից և Ալեքսանդր Գրիշչուկից մեկ միավորով:

Հավելենք, որ վաղը` փետրվարի 27-ին Արոնյանը վերջին տուրում ուժերը կչափի Դին Լիժենի հետ:

armsport.am