«Ցանկացած դեպքում պետք է հակահարված տանք». Դավիթ Բաբայան. panorama.am
Advertisement 1000 x 90

«Ցանկացած դեպքում պետք է հակահարված տանք». Դավիթ Բաբայան. panorama.am

Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում իրավիճակը վերահսկելի է:  Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքերով՝ ներթափանցման փորձը արտառոց երևույթ չէ, միշտ էլ  հակառակորդը դիմում է նման քայլերի և ստանում համապատասխան հակահարվածը՝ ունենալով կորուստներ:  Ինչ վերաբերում է այսպես կոչված «Խոջալուի ջարդերին», նա նշել է, որ նման օրերին հակառակորդ ավելի ակտիվ է լինում:

«Նույն Խոջալուն, որը կազմակերպել է հենց ադրբեջանական կողմը իր ներքաղաքական «աթոռի» պայքարի շրջանակներում, փորձում են մեզ դարձնել հիմնական պատասխանատուն և անընդհատ այդ օրերին խախտում են զինադադարը: Այստեղ կա նաև ներքաղաքական մեկ այլ խնդիր. ալիևյան կլանն արդեն դե յուրե սեփականաշնորհել է իշխանությունը, բռնապետը նշանակում է իր կնոջը առաջին փոխնախագահ՝ այն էլ այն դեպքում, երբ անընդհատ շահարկում է, որ այդ կինն ավելի հզոր է: Հիմա բռնապետը, որպեսզի ցույց տա, որ իրեն ոչ թե կինն է ղեկավարում, այլ աշխարհակալ է, Լենկ Թեմուրի նման զորավար է, նման քայլերի դիմելու է»,- նշել է Դավիթ Բաբայանը:

Սակայն, ըստ ԱՀ նախագահի մամուլի խոսնակի, հայկական  կողմը միշտ աչալուրջ է, միշտ պատրաստ է հակահարված տալ: «Այլ տարբերակ չկա: Ագրեսորը, հանցագործը ոչ մի բանից չի քաշվում, հոգու տառապանք չի զգում, նրանց խիղճը չի տանջում, նրանք միայն կարող են վախենալ ինչ-որ երևույթից: Հետևաբար, միշտ պետք է լինենք ուժեղ և հակահարված տանք ցանկացած դեպքում»,- ասել  է Դավիթ Բաբայանը: