ԱՄՆ-ի վարչակազմը հասավ «գրեթե այն ամենին», ինչ պլանավորել էր անել իր աշխատանքի առաջին ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որտեղ հավաքվել էին երկրի 46 նահանգների նահանգապետերը:
«Չորս շաբաթ (նախագահի պաշտոնում գտնվելուց) հետո ես կարող եմ ասել, որ դա շատ ուրախ էր,- նշել է Թրամփը:- Մենք հասանք գրեթե այն ամենին, ինչին մտադրվել էինք հասնել»:
Նախագահն օրինակ է բերել ներգաղթային քաղաքականության խստացումը: «Աշխարհում կան մեծ խնդիրներ, և դուք լավ գիտեք այդ մասին: Բայց մենք շատ գոհ ենք, թե ինչպես են ընթանում գործերը: Մենք շատ խոստումներ տվեցինք անցած երկու տարում, և այդ խոստումներից շատերը մենք արդեն կատարել ենք»,- ընդգծել է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: