Warren, what did you do! Սկանդալ և զվարճալի դեպք «Օսկար-2017»-ի ժամանակ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Warren, what did you do! Սկանդալ և զվարճալի դեպք «Օսկար-2017»-ի ժամանակ

Լոս Անջելեսում կայացած «Օսկար-2017» կինոմրցանակաբաշխության  կազմակերպիչները ստիպված են եղել ներողություն խնդրել սխալմունքի համար, որի հետևանքով ամենակարևոր անվանակարգերից մեկում հաղթողի անունը սխալ է հայտարարվել:  «Լավագույն ֆիլմ» է հայտարարվել Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ»-ը, որը ներկայացված էր մրցանակաբաշխության 14 անվանակարգում և մի քանիսում արդեն հաղթել էր:

Սակայն, երբ «Լա Լա Լենդ»-ի անձնակազմը բեմ է բարձրացել՝ մրցանակը ստանալու, միջոցառման պրոդյուսերներից մեկն արագորեն միջամտել է, բացել ծրարն ու հայտարարել սխալի մասին:

Արդյունքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Բարի Ջենքինսի  «Լուսնի լույսը» կինոնկարը:

Ինչպես նշում է Reuters-ը, ավելի ուշ անվանակարգում հաղթողին հայտարարող աստղը՝ Ուորեն Բիթին, մանրամասնել է, որ իրեն սխալ ծրար էին տվել: