«Եվրատեսիլ-2017»-ը կվարեն ուկրաինայի երեք հայտնի շոումեններ
Advertisement 1000 x 90

«Եվրատեսիլ-2017»-ը կվարեն ուկրաինայի երեք հայտնի շոումեններ

Մայիսին Ուկրաինայում կայանալիք «Եվրատեսիլ-2017»-ի կազմակերպիչները որոշել են, որ երգի մրցույթը կվարեն երկրում ժողովրդականություն վայելող միանգամից երեք հեռուստահաղորդավարներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում  «Առաջին ազգայինը»:

«Եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ մրցույթը կվարեն երեք տղամարդիկ՝ Վլադիմիր Օստապչուկը, Ալեքսանդր Սկիչկոն և Տիմուր Միրոշնիչենկոն»,-ասված է հաղորդագրության մեջ: «Եվրատեսիլ-2017»-ի շոու-պրոդյուսեր Սթյուարտ Բառլոուն ընդգծել է, որ կազմակերպիչները նպատակ չէին դրել վարողների նման տարբերակ գտնել, այլ իրենց ընտրությունը կատարել են՝ հենվելով թեկնածուների տաղանդի վրա:

Հանդիսավարներին ընտրել են մի քանի փուլով անցկացված բարդ մրցույթով, որտեղ հավակնորդները, բացի ուղիղ եթերում հեռուստատեսային շոուներ վարելու փորձից, պետք է ցուցադրեին անգլերենին տիրապետումը, հումորի զգացումը, վստահությունը, արտիստականությունը և զանազան տաղանդներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: