Ես ու Լիկան հանդիպում ենք. Աշոտ Սարգսյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ես ու Լիկան հանդիպում ենք. Աշոտ Սարգսյան. life.panorama.am

Օրերս դերասանուհի Լիկա Սալմանյանը երևանյան ժամանցի կենտրոններից մեկում նշել է ծննդյան 21-ամյակը, որին ներկա են եղել դերասնուհու ընկերները: Ծննդյան լուսանկարներում հյուրերի շարքում նկատելի է նաև  «Ինդիվիդում քասթինգ փրոդաքշենի» հիմնադիր Աշոտ Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում ասեկոսեներ էին տարածվել, թե Լիկան ու Աշոտը հանդիպում են, սակայն այդ թեմայի շուրջ կողմերից և ոչ մեկը մեկնաբանություն չէր տալիս:

Նոր լուսանկարները նոր թափ են հաղորդել այս քննարկումներին, իսկ Life.panorama.am-ը ևս մեկ անգամ փորձեց մեկնաբանություն ստանալ Աշոտ Սարգսյանից: Մեզ հետ զրույցում Աշոտը անակնկալ կերպով հաստատեց լուրը.

«Այո, ես ու Լիկան հանդիպում ենք, ես նրա սիրելին եմ»,- նշեց մեր զրուցակիցն ու հրաժարվեց առավել մանրամասներ հայտնել.

«Իհարկե, հասկանում եմ, որ շատերին հետաքրքրում է հանրային մարդկանց անձնական կյանքը, սակայն մենք չենք ցանականում խոսել այդ մասին: Մեր կյանքի այդ կողմը միայն մեզ է պատկանում»,- ընդգծեց Աշոտ Սարգսյանը:

Մեզ հետ զրույցում Աշոտը հայտնեց նաև իր զայրութը՝ տարածված մեկնաբանությունների վերաբերյալ.

«Ցավոք, այսօր «քոմենթչիների» բանակ կա, որոնք չեն ապրում իրենց կյանքով ու սկսում են վիրավորական մեկնաբանություններ գրել: Լիկայի ծննդյան օրն էր ու այդ քոմենթ գրող մարդկանցից որևէ մեկը չէր որոշել շնորհավորել նրան: Ես չեմ կարծում, որ խնդիրը իմ, նրա կամ ինչ-որ մեկի մեջ է, պարզապես մարդիկ շատ են չարացել: Մարդկանց նման արձագանքներից հետո չես ուզում կիսվել կյանքումդ կատարվող իրադարձություններով: Մարդ պետք է չկորցնի մարդկային արժեքը, եթե ցանկացած մարդու կյանքի էջերին ծանոթանաս, հաստատ կգտնես ինչ-որ բաներ: Ավելի լավ կլինի, որ ամեն մեկն իր կյանքով ապրի»,- ավարտեց նա:

Լուսանկարը՝ blognews.am-ի



Նման նյութեր