Կալիֆոռնիայում Cessna 310 ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, կան զոհեր (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կալիֆոռնիայում Cessna 310 ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, կան զոհեր

Չորս մարդ է զոհվել, ևս երկուսը վերքեր են ստացել այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին Կալիֆոռնիայի նահանգի Ռիվերսայդ քաղաքում ոչ մեծ մի ինքնաթիռ ընկել է բնակելի տների վրա: Այս ճշտված տվյալները ներկայացրել է քաղաքի հրշեջ վարչության պետ Մայքլ Մուրը:

«Հայտնաբերվել է չորս մարդու մարմին»,- ասել Է Մուրը. Նրա խոսքով՝ օդանավում եղել են հինգը՝ երկու ամուսիններ և երեք դեռահասներ: Ըստ առկա տվյալների՝ նրանք վերադառնում էին միջոցառումից, որը տեղի է ունեցել ոչ հեռու գտնվող «Դիսնեյլենդ» զբոսայգում:

Դեռահասներից մի աղջիկ աղետի հետևանքով աննշան վնասվածքներ է ստացել: Լուրջ վերքեր է ստացել այն տներից մեկի բնակիչը, որոնց վրա ընկել է ինքնաթիռը: Երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես նշվում է, Cessna 310 թեթև երկշարժիչավոր ինքնաթիռը, որը Ռիվերսայդի մունիցիպալ օդանավակայանից ուղևորվում էր Սան Խոսե, աղետի է ենթարկվել թռիչքից մի քանի րոպե անց: Երկու մասնավոր տներում, որոնց վրա ընկել է ինքնաթիռը, հրդեհ է սկսվել, դրանք գրեթե ամբողջովին այրվել են:

Ինքնաթիռի կործմանման պատճառները հայտնի չեն: Համերկրային ավիացիոն վարչությունը պատահարի հետաքննություն է սկսել:



Նման նյութեր