Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն ավարտեց ելույթները Շարժայի Գրան պրիում:
Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը չինացի Դինգ Լիրենն էր: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և զիջեց մրցակցին:
9 հնարավորից հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը կիսեց 13-14-րդ տեղերը:
1-3-րդ տեղերը կիսեցին Մաքսիմ Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը և Շախրիյար Մամեդյարովը: