Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենասիրված անդամներից մեկը, անկասկած, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն է, որը կարճ ժամանակում հասցրել է ոչ միայն արժանանալ շարքային բրիտանացիների համակրանքին, այլև դարձել է երկրի ամենաոճային կանանցից մեկը:
Թեև Միդլթոնն ունի 2 երեխա, այնուհանդերձ՝ դա չի խանգարում նրան պահպանել բարեկազմությունն ու սլացիկ կեցվածքը: Դքսուհու պարագայում արտաքին տվյալները համադրվում են բարձր ճաշակի հետ, ինչի արդյունքում Միդլթոնի յուրաքանչյուր հրապարակային ելույթ և ամեն կերպար հաջողված են լինում:
Բացառություն չեն եղել վերջին 2 միջոցառումները, որոնց Միդլթոնը մասնակցել է: Դրանցից առաջինը կայացել է Բուքինգեհմյան պալատում: Հաջորդ օրը, Միդլթոնն այցելել է մանկական հիվանդանոց, որտեղ ունեցել է զուսպ, սակայն էլեգանտ տեսք: Երեխաների հետ հանդիպման առիթով դքսուհին կրել է կապույտ հագուստ:
Այցելության ժամանակ տեղի ունեցած անակնկալ հանդիպման մասին է պատմում ապաքինվող երեխաներից մեկի մայրը՝ Ռեբեքա Բրիջիս-Ուիլլերը. «Ես դքսուհու հետ շատ մտերմիկ հանդիպում ունեցա: Շատ զգացված եմ, հուզված… նրա աչքերը լի են ջերմությամբ, սրտացավ են: Նա հողին կպած մարդ է, իսկական մայր»:
Ավելի մանրամասն՝ dailymail.co.uk