Օրեր առաջ Հայաստան էր ժամանել հոլիվուդյան ճանաչված դերասան Ալեքսանդր Լիբը՝ այցի նպատակն էր տեսնել Հայաստանն ու ստանալ համապատասխան ստոմատոլոգիական բուժում: Ինչպես նշեց Լիբը` երկար ժամանակ է ինչ պլանավորում էր իր այցը Հայաստան, սակայն մեծ ցանկանություն կար համատեղել հաճելին օգտակարի հետ և վերջապես ստացվեց: Լիբը ընդգծեց նաև, որ Հայաստանում բժշկական տուրիզմի մասին տեղեկացել է 21-րդ դարի հիվանդության՝ համացանցի շնորհիվ: Երկար է ուսումնասիրել, թե տարածաշրջանն ու հայկական ավանդույթները, թե հաշվի առել մի շարք կարևոր գրծոններ բժշկական կենտրոնի ընտրության հարցում՝ ընտրելով «Ավանտա» բժշկական կենտրոնների ցանցը. բժիշկ-իմպլանտոլոգ Կարեն Գրիգորյանին, որն էլ սիրով համաձայնեց ընդունել նրան նախապես առցանց ուսումնասիրելով խնդիրը.
– Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Կատարվեց համապատասխան վիրահատությունը և տրամադրվեց ընթացիք ստոմատոլոգիական բուժօգնությունը, իսկ ամենակարևորը այդ ամենը կատարվեց բարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Սա այն է ինչ ես էի ուզում, և երկար ժամանակ փնտրում հարմար առիթ և վստահելի մասնագետի այս ամենն իրագործելու համար: Իր խոսքը Լիբը եզրափակեց նշելով, որ Հայաստանից իր հետ կտանի միայն լավ ու դրական հիշողություններ՝ վստահ խորհուրդ տալով նաև իր մտերիմներին ու կոլեգաներին, պատմելով մեր երկրի մասին նաև Հոլիվուդում:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ-իմպլանտոլոգ վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ՝ Կարեն Գրիգորյանից, վիրահատական միջամտությունից հետո հիվանդը վերադարձել է իր առօրյա կյանքին: Վիրահատությունից 10 օր անց կատարվել է վիրահատական կարերի հեռացում, ինչպես նաև ոսկրի սերտաճմանը նպաստող համապատասխան դեղորայքային բուժում: Կարեն Գրիգորյանը ընդգծեց, որ անատամության խնդիրներ ունեցող մարդկանց համար իմպլանտոլոգիական վիրահատություններն իրենց բնույթով անփոխարինելի են, սակայն ամենահետաքրքրականն այն է, որ Լիբը անկեղծորեն բժշկին հետագայում խոստովանել է, որ նրանց միջև տեղի ունեցած բոլոր առցանց քննարկումներն ու բժշկի կողմից կազմված բուժման պլանի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, Լիբը ներկայացրել է տեղի՝ ԱՄՆ-ի մի քանի հեղինակավոր բժիշկ-իմպլանտոլոգմներին, նրանց հետ մանրամասն քննարկելով բոլոր նրբությունները, որից հետո և կայացրել վերջնական որոշում գալ և վիրահատվել Հայաստանում: Կարեն Գրիգորյանի խոսքով ստոմատոլոգիական տուրիզմը զբոսաշրջիկների համար շահեկան տարբերակ է, քանի որ ընտրելով զբոսաշրջության այս տաբերակը կարելի է և ոչ միայն լավ ժամանակ անցկացնել Հայաստանում, այլ նաև ստանալ բարձրակարգ ստոմատոլոգիական ծառայություններ անհամեմատ ցածր գներով:
Հավելեց նաև, որ երկար տարիներ է, ինչ փորձում է զարգացնել Հայաստանում ստոմատոլոգիական զբոսաշրջության ուղղությունը, իսկ նման դեպքերը՝ կարծում է, որ ևս մեկ առիթ են Հայաստանի մասին տեղեկացնելու էլ ավելի լայն շրջանակների: