– Ձեր օրն սկսվում է…
– Առավոտից:
– Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
– Կինս:
– Գեղեցիկը Ձեզ համար…
– Ընտանիքս է:
– Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
– Ինքս ինձ:
– Կյանքում երբեք չեք ների…
– Դավաճանությունը:
– Ձեր ամենամեծ հիասթափությունը…
– Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:
– Մի բան, որի համար շատ եք ափսոսել…
– Չկա այդպիսի բան:
– Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը…
– Կնոջս հետ է եղել:
– Երբ բարկացած եք…
– Աստված մի արասցե՝ մարդ լինի կողքիս:
– Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է…
– Խելոք լինի:
– Եթե լինեիք ամենազոր…
– Այնպես կանեի որ բոլորը լավ ապրեն:
– Հայրենիքը Ձեզ համար…
– Ազգանունս է:
– Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը…
– Իմ ընտանիքը, իմ տունը:
– Ամենաշատը երազում եք…
– Ապրել ազատ, անկախ, հարուստ, երջանիկ, լուսավոր երկրում:
– Երբեք չեք փորձի…
– Քծնել:
– Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար…
– Բարսելոնա:
– Միշտ վախեցել եք…
– Ինչ-որ բան չհասցնելուց:
– Մարդ, ով փոխել է Ձեզ…
– Կինս:
– Տանել չեք կարողանում, երբ…
– Կեղծավորություն են անում:
– Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
– Նպատակասլաց:
– Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
– Աշնան, մասնավորապես՝ նոյեմբերի:
– Իր, որ միշտ Ձեզ հետ է…
– Հեռախոսս:
– Երջանկության՝ Ձեր բանաձևը:
– Ամեն ինչ իր տեղն ունի, երբեք պետք չէ թացը չորին խառնել:
– Առանց ինչի՞ չեք կարող ապրել…
– Երեխաներիս:
– Ամենակարևորը՝ կյանքում…
– Ինքդ քեզ հետ հաշտ լինելն է:
– Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
– 15 օր առաջ:
– Այս պահին կուզենայիք…
– Որ օրը մի քիչ երկարեր. ժամանակը չի հերիքում:
– Ձեր գերագույն նպատակն այս կյանքում…
– Լինել օրինակելի մարդ, թողնել հետք ու արժանապատիվ զավակներ:
– Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
– Ոչ մի:
– Եվ վերջում…
– Աստված թող բոլորին օրհնի ու նրա ձեռքը բոլորից անպակաս լինի:
Ամբողջությամբ՝ past.am