«Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուին դանակահարե՞լ են. hraparak.am
Advertisement 1000 x 90

«Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուին դանակահարե՞լ են. hraparak.am

Մեզ հասած տեղեկություններով՝ Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղում դանակահարել են «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածուներից մեկին։ Նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։

Մեր բազմաթիվ զանգերին ի պատասխան՝ գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանն ասաց, որ ոչինչ չգիտի, չի կարող ասել․ «Հիմա միլպետի մոտ եմ, ոչ մի բան չեմ կարա ասեմ, հետո զանգեք»։ ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կփորձեն ճշտել, իրենք ահազանգ չեն ստացել։

Էրեբունի ԲԿ-ից մեզ հայտնեցին, որ վերջին 3 օրերի ընթացքում դանակահարության դեպքեր իրենց մոտ չեն արձանագրվել։ Մանրամասները՝ առաջիկայում։



Նման նյութեր