Մեծ Պանդայի վեց ամսական ձագերն առաջին անգամ բացօթյա զբոսնել են Վիեննայի «Շյոնբրուն» կենդանաբանական այգում:
Փոքրիկներին անվանում են Ֆու Ֆեն և Ֆու Բան. շուտով նրանք կդառնան յոթ ամսական, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ֆու Ֆենը և Ֆու Բանը Յան Յան պանդայի ձագերն են: Զբոսանքի ժամանակ մայրը հետևել է նրանց, մինչև որ երկվորյակները կվարժվեն նոր տարածքին, ինչպես նաև օգնել է իջնել ծառերից, եթե նրանց մոտ դժվարություններ են առաջացել: