«The Telegraph»-ը կազմել է Պրեմիեր լիգայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստների քսանյակը:
Այն եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Առաջին տեղում է Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Կեյնը, ով Ռոմելու Լուկակուի և Ալեքսիս Սանչեսի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը:
«Հնարավոր է, որ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը լավագույնը չէ Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների մեջ փետրվարի համար, սակայն նրա խաղաոճը «Մանչեսթեր Յունայթեդի» գրոհներին վտանգ է հաղորդել: Թիմը զգում է նրա կարիքը, երբ չկա նա այնտեղ: Մեկ գոլ և մեկ արդյունավետ փոխանցում, ինչպես նաև փայլուն խաղ «Լեսթերի» դեմ: Ժոզե Մոուրինյուն գիտի, որ Մխիթարյանի վերադարձի կարիքն ունի որքան հնարավոր է շուտ»,- գրում է պարբերականը:
armsport.am