Երևանում սպասվում են թույլ տեղումներ
Advertisement 1000 x 90

Երևանում սպասվում են թույլ տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 2-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 3-4-ը և 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, մարտի 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝մարտի 2-ին, 5-ի ցերեկը և մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:



Նման նյութեր