Marketium.ru կայքը գրում է, որ մարդու արտաքին տեսքը, նրա մարմնի այս կամ այն մասերի ձևը հաճախ կապված են նրա բնավորության հետ։ Պարզվում է, որ ոտնաթմբի ձևի միջոցով կարելի է առանձնացնել որոշակի հատկություններ, որոնք բնորոշում են անձին։
Արտահայտված կամ բարձր ոտնաթումբ։ Պրակտիկ, ռացիոնալ մարդ եք։ Միևնույն ժամանակ կարողանում եք երազել և նպատակներ դնել ձեր առջև։ Շրջապատող մարդիկ ի դեմս ձեզ՝ տեսնում են հասկացող և խելացի խորհրդատուի, հաճախ հետաքրքրվում են ձեր տեսակետով։ Ձեր ներկայությամբ մարդիկ իրենց հանգիստ են զգում, ինչպես տանը։ Մեծ ներքին պոտենցիալ ունեք։ Գլխավորը՝ չվախենալ այն օգտագործել։
Հարթ կամ ցածր ոտնաթումբ։ Կենսուրախ, թեթև և ուրախ մարդ։ Այս ամենը՝ ձեր մասին։ Արագ բռնկվում եք, նույն կերպ էլ ներգրավվում եք աշխատանքի մեջ։ Կարողանում եք կյանքից հաճույք ստանալ, համառորեն աշխատել դրա համար։ Մարդիկ ձեզ համարում են հետաքրքիր զրուցակից և սիրում են լսել ձեզ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը