Ըստ վիճակագրության տվյալների՝ կրծքի ցավերին առերեսվում է կանանց 60-70%-ը: Այս հատվածում տհաճ զգացողությունները կարող են ի հայտ գալ՝ կախված տարիքից: Ցավի բնույթն ու ուժգնությունը տարբեր են, սկսած թույլ ծակծկոցից՝ մինչև այրոցի և ծանրության զգացողություն:
Կրծքի ցավը կանանց մոտ
Կանանց մեծամասնությունը կրծքի անգամ աննշան անհանգստության դեպքում դիմում է բժիշկի: Սա կախված է կրծքագեղձի քաղցկեղի տարածված լինելու փաստից: Բժիշկները, սակայն, շտապում են տեղեկացնել, որ նման անհանգստությունը կարող է առաջանալ ոչ միայն օնկոլոգիական նորագոյացությունների պատճառով: Ձեզ ենք ներկայացնում մի քանի գործոններ, որոնք կարող են հանգեցնել կրծքագեղձի հատվածում անհանգստության զգացողության:
Հասունացման շրջան
Կյանքի այս շրջանում հորմոնները սկսում են ակտիվ գործել կնոջ օրգանիզմում: Որպես կանոն՝ այս շրջանում ցավերն ուժգնանում են: Տարիքի հետ այս ցավերը նվազում են: Յուրաքանչյուր աղջիկ պետք է 3 ամիսը մեկ անգամ կրծքագեղձի հետազոտություն անցնի՝ ցիկլի 7-10-րդ օրը:
Հորմոնալ բեղմնականխարգելիչների օգտագործում
Կրծքի ցավը սովորական երևույթ է այստեսակ կանխարգելիչներ օգտագործողների մոտ: Սովորաբար կրծքի ցավերն անցնում են այս դեղամիջոցների օգտագործումից հետո:
Նախադաշտանային համախտանիշ
Երկիր մոլորակի կանանց 50%-ի մոտ մինչև դաշտանի սկսվելը կրծքագեղձի ցավ ու դիսկոմֆորտ է առաջանում:
Դաշտանի դադար
Կրծքագեղձի ցավը կարող է նաև դաշտանի դադարի նշան լինել: Այն ի հայտ է գալիս 45-ն անց կանանց մոտ:
Վիրահատական միջամտություն կամ վնասվածքներ
Կրծքի ցավի պատճառ կարող է լինել կրծքերի անբնական մեծացումը: Բացի այդ, վնասվածքները նույնպես կարող են հանգեցնել այս հատվածում ցավերի առաջացման:
Ֆիբրոզակիստոզային մաստոպատիա
Սա կրծքագեղձում ցավի առաջացման ամենատարածված պատճառներից մեկն է: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր երկրորդ կին տառապում է ֆիբրոզակիստոզային մաստոպատիայով: Այս հիվանդությունն առաջանում է կրծքագեղձի հյուսվածքների գերաճի պատճառով:
Կիպ ներքնազգեստ
Մեծ կրծքեր ունեցող կանանց մեծամասնությունը ցանկանում է թաքցնել բարեմասնությունները՝ ավելի փոքր կրծկալ կրելով: Բժիշկները խորհուրդ են տալիս չկրել այստեսակ կրծկալներ, քանի որ սա կարող է մաստոպատիայի հանգեցնել: Բժիշկները պնդում են նաև, որ պետք է հրաժարվել կրծկալով քնելու սովորությունից:
Առողջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը