27-ամյա Հենրի Տիգրանի Սարդարյանը նշանակվել է ՄԳԻՄՕ-ի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն:
Հենրին ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 29-ին, 2010-ին ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, եղել է Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ:
ՌԴ Պետական Դումային կից գործող ռուս-իտալական գործարար հանձնաժողովի անդամ է:
Բացի հայերենից և ռուսերենից վարժ տիրապետում է անգլերենին և իտալերենին: