Greatpicture.ru կայքը գրում է, որ այս աղյուսակն օգտագործվում է արդեն հազարավոր տարիներ։ Անհրաժեշտ է ընդամենը ցանկություն պահել կամ հարց տալ և փակ աչքերով ընտրել աղյուսակի որևէ հատված։ Պատասխանը կարող եք ստանալ ցանկի օգնությամբ։
- Սիրտը կվշտանա. ապաստան փնտրեք Աստծո մոտ։
- Եկամուտ կունենաք, բայց նաև արցունքներ։
- Ձեր տաղանդն արդեն իսկ զրոյացրել եք, պահպանեք մնացածը։
- Հուսախաբ չեք լինի. արդար ապրեք։
- Շուտով ուրախություն կունենաք, բայց զգույշ եղեք։
- Հեռացրեք ձեզնից չար մտքերը։
- Բոլորը չեն կարող հարստության մեջ ապրել, աշխարհում ամեն ինչ փոխվում է. աղքատը դառնում է հարուստ, և՝ հակառակը։
- Մի վախեցեք. նա, ով փնտրում է, գտնում է։
- Ցանկությունը չի իրականանա, մի հուսացեք, որ խոստացվածն իրականություն կդառնա։
- Ձեզ կդավաճանի նա, ում կերակրել եք։
- Այն, ինչի մասին մտածում եք, շուտով կփոխվի և ձեզ երջանկություն չի բերի։
- Խուսափեք այլ անձանց ներկայությունից։
- Անիմաստ մի վատնեք գումարն ու ժամանակը։
- Ցանկությունը կիրականանա, բայց ոչ շուտ։
- Կյանքի ձեր ուղին անամպ է։
- Բարի գործեր արեք, օգնեք մտերիմներին, վանեք չար մտքերը։
- Արցունքներ են սպասվում։
- Կյանքում երջանիկ փոփոխությունների սպասեք։
- Բարի գործեր եք անում, ինչի արդյունքում կյանքն ավելի կերկարի։
- Շատ թշնամիներ կունենաք, բայց Աստծո հետ կհաղթեք բոլորին։
- Այն, ինչ մտածել եք, իրականություն կդառնա։
- Ուժեղ փոթորիկ է սպասվում. եթե խելացի վարվեք, այն կշրջանցի ձեզ։
- Դադարեք մարդկանց նկատմամբ չար արարքներ անել։
- Նա, ում վրա հույս եք դրել, կանգնած է մեջքի ետևում։
- Ցավում են ձեր սիրտն ու հոգին։ Համբերեք։
- Ձեզ մեծ ուրախություն է սպասվում։
- Իզուր եք դա ցանկանում. ձեր տարիներն անցնում են։
- Ծերության ժամանակ ուրախության և հանգստության պայմաններում կապրեք։
- Կյանքն «անհանգստանում» է ծովի նման։ Նա, ով թողել է ձեզ, հարված կստանա։
- Շուտով կստանաք այն, ինչ խնդրում և ցանկանում եք, բայց շատ մի խոսեք։
- Ընկերները կխաբեն ձեզ։
- Տաքարյուն եք և նեղացկոտ։ Ոչ բոլորն են հասկանում ձեզ, իսկ սիրտը բարի է։ Դուք ևս լուսավոր օրեր կունենաք։
- Ձեզ խաբում են, իսկ դուք թուլության պատճառով հավատում եք։
- Ոսկու միջով հոսում են արցունքները։
- Անձը, ում մասին երազում եք, մտածում, չի վերադառնա։
- Հիմարությունները հանեք մտքից։ Ճշմարիտ ապրեք։
- Մարդկանցից կարող եք թաքցնել, Աստծուց՝ երբեք։ Կգա ժամը, կհիշեք այս խոսքերը։
- Կլսեք նորություն, որից կսարսափեք։
- Տեղի մի տվեք չար մտքերին։
- Մեղմացրեք բնավորությունը։
- «Կուտեք» մեկին, հետո՝ մյուսին, իսկ հետո «կուտեն» ձեզ։
- Շուտով ձեր ցանկությունն իրականություն կդառնա։
- Կտխրեք։
- Մշտապես մի լսեք մարդկանց խորհուրդները։
- Նայեք ձեր շուրջը, կան մարդիկ, ում համար ավելի դժվար է, քան ձեզ համար։
- Մի դատեք և սուտ լուրեր մի տարածեք։
- Կգա ժամանակը, և կստանաք այն, ինչի ձգտում եք։
- Եթե սիրում եք սահել, պետք է նաև սովորեք սահնակը տեղափոխել։
- Փողոցում կզգուշանաք։
- Բոլոր տխրությունները կմոռանաք։
- Ստիպված կլինեք դեղորայք գնել։
- Չարը ձեր շեմին է։
- Ընկած գումարը մի վերցրեք։
- Կսիրեք, բայց ձեզ կհարվածեն։
- Նորություն սպասեք։
- Գործն արագ չի շարժվում առաջ։
- Ձեր հույսերը կասկածելի են։
- Բաժանման սպասեք։
- Մի հրաժարվեք գումարից։
- Վատ բանի սպասեք։
- Բաց թողեք հույսերը։
- Ոչ մի վատ բան տեղի չի ունենա։
- Ուշադիր եղեք։
- Գիշերվա ժամերին ճանապարհ մի ընկեք։
- Կասկածում են, որ դուք չար բան եք արել։
- Կշեղվեք ճանապարհից։
- Կվիճեք մանրուքի պատճառով, բայց կհաշտվեք։
- Վախեցեք անմեղին մեղադրելուց։
- Ում սիրում եք, կկործանի ձեզ։
- Մի անհանգստացեք. մեծ դժբախտություն տեղի չի ունենա։
- Դատարկություն կզգաք։
- Մի փոքր կաշխուժանաք։
- Մի մտեք ջուրը՝ առանց իմանալու խորությունը։
- Ձեզ համար բարի սիրտ կգտնվի։
- Զուր ապրումներ կունենաք։
- Ձեր վստահությունը կվնասի ձեզ։
- Աչք մի դրեք ուրիշի ունեցածին։
- Կհիասթափվեք ամեն ինչից և բոլորից։
- Կկորչի գեղեցկությունը, հետո նաև՝ առողջությունը։
- Ձեզ սիրում են։ Բավարարվեք դրանով։
- Նստեք ծովի մոտ, սպասեք եղանակին։
- Այս տարին ձեզ համար երջանիկ չէ։
- Հարազատը «սպանում» է հարազատին, բայց օտարը սիրում է ձեզ։
- Ծերությունը դժվարին կլինի։
- Սեղանը հարուստ կլինի, անկողինը՝ փափուկ, կյանքը՝ դառը։
- Աշխատավայրում թշնամի ունեք։
- Նվերի սպասեք։
- Հրաժեշտ կտաք։
- Ամուսնանալը հեշտ է, կարևոր է հետագան։
- Կգեղեցկանաք։
- Երկար կապրեք։
- Ձեզ շահում է սպասվում։
- Մայրիկն ասում էր, զգուշացնում, իսկ երեխան վարվեց այնպես, ինչպես ցանկացավ. ո՞վ տուժեց։
- Դու էլ երջանիկ կլինես։
- Հիվանդը կապաքինվի, առողջը կհիվանդանա։
- Մեկը կսկսի խնայել, մյուսը՝ կերուխում անել։
- Տխրություն։
- Կբողոքեք առողջությունից, բայց երկար կապրեք։
- Հանգստություն կգտնեք ձեր երեխաների մեջ։
- Բոլոր գուշակությունները սխալ կլինեն, եթե ճիշտ չապրեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը