Արա Գյուլերը Գերմանիայում պատվո մրցանակի է արժանացել
Advertisement 1000 x 90

Արա Գյուլերը Գերմանիայում պատվո մրցանակի է արժանացել

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում արդեն 22-րդ անգամ անցկացվող Թուրքիա-Գերմանիա կինոփառատոնի ժամանակ պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերն արժանացել է պատվո մրցանակի: Այս մասին հայտնում է kronos.news-ը:

Գյուլերը պատվո մրցանակը ստացել է Նյուրնբերգի քաղաքապետի ձեռքից:  Ավելի ուշ ներկաներին ցուցադրվել է Գյուլերի կյանքի մասին պատմող «Ստամբուլի աչքը» փաստագրական ֆիլմը:

Պատվո մյուս մրցանակին արժանացել է Գերմանիայի կինոարտադրության մեջ հայտնի ռեժիսոր Յուրգեն Յուրգեսը: