Ամբողջությամբ կանանց անձնակազմով ինքնաթիռն առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն է կատարել
Advertisement 1000 x 90

Ամբողջությամբ կանանց անձնակազմով ինքնաթիռն առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն է կատարել

Հնդկաստանի Air India ավիաընկերության հանրանավը, որի անձնակազմն ամբողջությամբ բաղկացած էր կանանցից, առաջին անգամ շուրջերկրյա թռիչք է կատարել: Այս մասին հայտնել է Associated Press-ը:

Օդանավը փետրվարի 27-ին Նյու Դելիից մեկնել է Սան Ֆրանցիսկո Խաղաղ օվկիանոսի վրայով: Հետադարձ երթուղով, որն այս անգամ անցել է Ատլանտյան օվկիանոսի և Եվրասիայի վրայով, ինքնաթիռը մեկնել է մարտի 3-ին:

Նշվում է, որ հանրանավը թռիչքի պատրաստած ցամաքային  ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև այդ չվերթի հետ աշխատած կարգավարները նույնպես կանայք են եղել:

Air India-ի աշխատակիցներն արդեն դիմել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներին՝ այս նվաճումը որպես համաշխարհային ռեկորդ գրանցելու համար: Չվերթը կազմակերպվել էր մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրվա առթիվ:

 



Նման նյութեր