Մարիամ Շահինյանը Լիլիթ Հովհաննիսյանի և Կամիլի զուգերգի ստեղծման մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարիամ Շահինյանը Լիլիթ Հովհաննիսյանի և Կամիլի զուգերգի ստեղծման մասին. life.tert.am

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս կատակերգ է ներկայացրել «Կամիլ բլոգի» հետ։ Սա քիչ դեպքերից է, երբ Լիլիթի երգն ամբողջությամբ ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը չի հեղինակել։ «Չկիտես հոնքերդ» երգի երաժշտությունը գրել է Վահրամ Պետրոսյանը, խոսքերը՝ Մարիամ Շահինյանը։ Tert.am Life–ը երգի ստեղծման պատմության մասին խոսել է Մարիամի հետ։

«Երգի գաղափարը Վահրամինն էր։ Առաջարկեց՝ Կամիլին ներգրավել այս ամենում, քանի որ նա հետաքրքիր հումորային  կերպար է»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ երգը կարճ ժամանակում է ծնվել։

Մարիամի խոսքով՝ ինքը մասնակցել է նաև նախապատրաստական աշխատանքներին։ «Քանի որ մեր հարաբերություններում ընկերությունն առաջնահերթ է, ընթացքում քննարկել ենք մանրամասները՝ ըհն, այս դետալն էլ եղավ, Արսենի այս պարիկն էլ եղավ։ Այդ ամենը բավականին երկար ժամանակ է տևել, քանի որ իսկապես ծավալուն աշխատանք էր։ Շատ դետալներ կային, որ պետք է ամեն ինչը տեղին լիներ։ Բնականաբար, տեղյակ եմ եղել և թե՛ իմ խորհուրդներով, թե՛ իմ կարծիքով աջակցել եմ»,– ասաց նա։

Անդրադառնալով երգի հասցեին հնչած քննադատություններին՝ Մարիամն ասաց. «Սա կատակերգ է, ամեն ինչ գրոտեսկային է արված, որպեսզի հասկանալի լինի, որ սա կատակ է»։

Մարիամը նկատեց, որ Լիլիթի և Վահրամի հետ համագործակցելու առիթներ էլի է ունեցել, քանի որ իրենք մտերիմ են։ Հարցին՝ իր մտերմությունը Լիլիթի՞, թե՞ Վահրամի հետ է, Մարիամը պատասխանեց. «Որպես ամուսին և կին՝ ես իրենց մեկ եմ ընդունում։ Ի սկզբանե Վահրամի հետ ենք սկսել ընկերությունը, հետագայում Լիլիթն էլ դարձավ մեր շատ մտերիմ ընկերուհին»։

Շոու բիզնեսում կարծիք կա, որ Լիլիթն ու Վահրամը մեկուսացած են բոլորից։ Շատերն ասում են, որ նրանք կապ չեն պահպանում նույնիսկ այն մարդկանց հետ, ում հետ ժամանակին  մտերիմ են եղել։ «Կարծում եմ՝ դա ավելի ուռճացված տեսակետ է։ Լիլիթի կյանքը շատ  հագեցած է համերգներով, իրենք շատ են կենտրոնացել աշխատանքի վրա ու ժամանակի սղության պատճառով չեն կարող նույն ակտիվությունն ունենալ։ Իհարկե, դա չի վերաբերում լավ ընկերներին։ Ես Լիլիթը, Վահրամն ու Արսենը ավելի շատ կարծես ընտանիք լինենք, քան ընկերներ,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ իր համար շատ հեշտ է աշխատել Լիլիթի և Վահրամի հետ։ –Բոլորի հետ չէ, որ հեշտ եմ համագործակցում, բայց իրենց հետ շատ հեշտ է»։