Տերեշկովան նշում է ծննդյան 80-ամյա հոբելյանը
Advertisement 1000 x 90

Տերեշկովան նշում է ծննդյան 80-ամյա հոբելյանը

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի  հոբելյանի առթիվ երկու նվեր է մատուցել, որոնք համապատասխանում են «Չայկա» պայմանականչին՝ «Որորը (Չայկա) իջնում է ջրի վրա» քանդակը և «Որորները Վոլգայի վրա» նկարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Տերեշկովան մարտի 6-ին նշում է 80-ամյակը: 1963 թվականի հունիսին նա դարձավ առաջին կին տիեզերագնացը՝ 70 ժամ անցկացնելով «Վոստոկ-6» տիեզերանավում: Տերեշկովան մինչ օրս մնում է միակ կինը, որը միայնակ թռիչք է կատարել տիեզերք: Ռուսաստանում առաջին կինն է գեներալ-մայորի կոչումով:

Ներկայում նա Պետդումայի ֆեդերատիվ կարգի և տեղական ինքնակառավարման հարցերի կոմիտեի փոխնախագահն է: Ավելի վաղ հոբելյանի առթիվ Տերեշկովային շնորհավորել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և այլ քաղաքական գործիչներ:

«Սկսած տիեզերք ձեր լեգենդար թռիչքից, դուք միշտ մեզ համար եղել եք օրինակ և հայրենիքին ծառայության խորհրդանիշ, ընդ որում տարբեր տեղերում, և այժմ շարունակում եք ակտիվորեն աշխատել Պետական դումայում»,- ասել է նախագահը մարտի 6-ին Տերեշկովայի հետ կայացած հանդիպմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: