Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) և հոլանդական Crosspring աքսելերատորը մեկնարկում են նոր աքսելերատոր ծրագիր հայկական ստարտափների համար:
Աքսելերատորի նպատակն է՝ նպաստել տեխնոլոգիական բիզնեսների զարգացմանը և աջակցել հայկական ստարտափների առաջխաղացմանը:
Ծրագրի շրջանակներում Crosspring-ի մենթորները կուղղորդեն մասնակիցներին իրենց խորհուրդներով:
Մրցույթին կարող են մասնակցել հայկական այն ստարտափները, որոնք ունեն արդեն մշակված արտադրանք և բիզնես նախագիծ մի քանի ոլորտներում:
Աքսելերատորին կարող են մասնակցել ստարտափները, ում պրոդուկտը վերաբերում է հետևյալ ոլորտներին՝
- Արհեստական բանականություն
- Կիբերանվտանգություն
- Հավելյալ իրականություն (AR)/ վիրտուալ իրականություն (VR)
- BI (Business Intelligence) / Big Data
- Ֆինանսական տեխնոլոգիաներ
Դիմորդները պետք է նաև հետաքրքրված լինեն ԵՄ շուկայով և ունենան պոտենցիալ այդ շուկայում աճելու համար:
Լավագույնների ընտրության հարցում կան մի քանի չափանիշեր: Արտադրանքը պետք է նորարարական լինի, պետք է լինի հմտությունների հավասարակշռվածություն թիմի անդամների միջև:
Մյուս չափանիշերն են՝
- Արտադրանքի/տեխնոլոգիայի զարգացման մակարդակ
- Միջազգային զարգացման պլաններ՝ հատկապես եվրոպական շուկայում
- Ծրագրի/արտադրանքի մեծացման պոտենցիալ
Աքսելերացիոն ծրագրին կարող է մասնակցել առավելագույնը 12 թիմ:
Թիմերի ընտրությունից հետո կկայանա Դեմո օր, որի ընթացքում կընտրվի 1-2 թիմ՝ Նիդեռլանդներ մեկնելու և Crosspring-ում 1 շաբաթ անցկացնելու, հոլանդական բիզնես միջավայրին ծանոթանալու, ինչպես նաև պոտենցիալ հաճախորդների ու բիզնես գործընկերների հանդիպելու համար:
Գրանցման վերջնաժամկետը մարտի 15-ն է: Գրանցվել կարելի է հետևյալ հղումով:
Մինչ այժմ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աքսելերացիոն և ինկուբացիոն ծրագրերին մասնակցել են 500 թիմ և կազմակերպություն, որոնց մեծ մասը ստեղծում է միջազգային շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ լուծումներ ու արտադրանք:
Սիրարփի Աղաբաբյան