Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թրամփը 120 օրով դադարեցրել է փախստականների ընդունումը և իր վարչակազմին հանձնարարել է այդ ժամկետում վերանայել Միացյալ Նահանգներում փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգը:
Փաստաթղթում նշված է, որ 120 օրվա ընթացքում պետքարտուղարը ներքին անվտանգության նախարարի հետ, ազգային հետախուզության տնօրենի հետ կոնսուլտացիաներից հետո, պետք է վերանայեն գոյություն ունեցող կանոնները և որոշեն, թե դրանք վնաս չեն հասցնում արդյոք ԱՄՆ-ի անվտանգությանը:
Հրամանագրում ընդգծված է, որ նոր կանոնները չեն վերաբերի նրանց, ովքեր արդեն փախստականի կարգավիճակի տրամադրման դիմում են տվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: