Կանանց միամսյակը Նկարիչների միությունում մեկնարկեց կին նկարչուհիների աշխատանքների ցուցահանդեսով
Advertisement 1000 x 90

Կանանց միամսյակը Նկարիչների միությունում մեկնարկեց կին նկարչուհիների աշխատանքների ցուցահանդեսով

Գույներ, հույզեր, տարբեր հոգեվիճակներ: Ամեն տարի կանանց տոների կապակցությամբ Հայաստանի նկարիչների միությունը կին ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես է իրականացնում: Այս տարի այն բացվեց մարտի 7-ին Հայաստանի նկարիչների մությունում:

«Ներկայացված են միայն ՀՀ նկարիչների միության անդամների ստեղծագործությունները: Նկարիչուհիներից յուրաքանչյուրը մեկ կտավ է ցուցադրել: Ընդհանուր առմամբ ընդգրկված է 119 նկար»,- նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Արվեստաբան Ժաննա Հովհաննիսյանի խոսքով` ցուցահանդեսը մշակութային խաչմերուկ է, և արվեստասերներին ու ստեղծագործողներին հաղորդակցվելու, մտքեր փոխանակելու հնարավորություն է տալիս: «Կարծում եմ` գեղեցիկ աշխատանքներ են ներկայացված և ժամանակակից նկարչուհիները կարողացել են պահպանել մեր վաղեմի ավանդույթները: Շնորհավորում եմ բոլոր կանանց, և թող գարունը գա ու երբեք չհեռանա»,-ասաց արվեսաբանը:

Նկարիչների միության անդամ Մանվել Ասատրյանը շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկներին ընդգծելով, որ այս ցուցահանդեսը տարբերվում է նախորդներից:

«Շատ հետաքրքիր էքսպոզիցիա է արված, հրաշալի գործեր են ներկայացված: Կտավներում նորովի մտածողություն, գեղագիտական բարձր ճաշակ կա»,-շեշտեց նա:

Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ արվեստասերներ:

Ներկայացված էին տարբեր ոճերում արված դիմանկարներ, գեղանկարչական գործեր, աբստրակտ կտավներ, որոնք անտարբեր չէին թողնում ոչ ոքի:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 15-ը: